Իսպանական "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսին
այս ամռանը չի լքի իր ներկայիս ակումբը. այս մասին մամուլի ներկայացուցիչներին տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն: "Ես հենց նոր Իսպանիայից եմ ժամանել: Բոլորը
կարող են հանգիստ լինել. Սանտի Կասորլային վաճառելուց հետո "Վիլյառեալը" մտադիր
չէ հրաժեշտ տալ նաև Ռոսսիին: Միայն այդ տեղափոխությամբ ակումբը լուծեց իր
ֆինանսական խնդիրները: Ասեմ նաև, որ Ռոսսին ցանկանում էր խաղալ "Յուվենթուսում", բայց
մենք հասկանում ենք նաև "Վիլյառեալի" նախագահի դիրքորոշումն այս հարցում",-Ռոսսիի գործակալի
խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport պարբերականը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոսսին կարող է այս ամռանը տեղափոխվել "Յուվենթուս":
|