15:11 Ռունի. "Ցանկանում եմ լինել Անգլիայի ավագը, սակայն..." | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային հավաքականի արագավազ հարձակվող Ուեյն Ռունին ընդգծել է, որ ինքը մեծ սիրով կկատարեր Անգլիայի ազգային ընտրանու ավագի պարտականությունները, սակայն այդ պաշտոնում պետք է լինի ոչ թե ինքը, այլ իր հայրենակից Սթիվեն Ջերարդը: Բրիտանացի "կարմիր սատանան" հեղինակավոր Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. "Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այդ հարցով, ապա կասեմ, որ այո, ես իսկապես ցանկանում է կատարել Անգլիայի ազգային հավաքականի ավագի պարտականությունները: Սակայն այդ հարցին որոշում տվողը ես չեմ, այլ թիմի գլխավոր մարզիչը: Եթե ինձ հենց հիմա հարցնեին, թե իմ կարծիքով ով պետք է լինի ավագը, ապա կասեմ, որ ավագի թևկապը պետք է լինի Սթիվեն Ջերարդին թևին":
| |
|
Total comments: 0 | |