Home » 2012 » Օգոստոս » 14 » Ռունի. "Կագավան խելացի խաղացող է"
13:57
Ռունի. "Կագավան խելացի խաղացող է"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" առաջատար Ուեյն Ռունին մեկնաբանել է ճապոնացի նորեկ Սինջի Կագավայի խաղը, որը ուրախությամբ են ընդունել "մանկունիական" ակումբի երկրպագուները: "Վերջին շրջանում բազմաթիվ ընկերական խաղերի մասնակցեցինք: Խաղից խաղը այս թիմի ֆուտբոլիստները էլ ավելի լավ են գործում, ինչն էլ կօգնի մեզ գալիք մրցաշրջանում: Ինձ շատ է դուր գալիս իմ ու Սինջի Կագավայի համագործակցությունը դաշտում: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է և ամեն բան շատ արագ է կարդում: Եթե հավելենք, որ մեզ հետ են նաև Չիչարիտոն ու Թոմ Կլևերլին, ապա վստահորեն կարելի է ասել, որ այս տարի մենք այլ մակարդակի ֆուտբոլ ցույց կտանք: "Յունայթեդը" այլևս կատարողների պակաս չունի",- ասել է անգլիացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 344 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0