Home » 2012 » Հունիս » 4 » Ռունին չափազանց վստահ է
13:16
Ռունին չափազանց վստահ է
 "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային հավաքականի առաջատար Ուեյն Ռունին լրագրողների հետ կիսվել է իր ընտրանու ելույթներից մոտ օրերս մեկնարկելիք "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ: Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է կատաղի Ռունիի խոսքերը. "Վստահ եմ, որ կարող ենք հաղթել ինչպես Ֆրանսիայի ընտրանուն, այնպես էլ Շվեդիայի: Մենք ունենք հիանալի կազմ, սակայն դա բավարար չէ լավ հանդես գալու համար: Պետք է նաև, որպեսզի հաջողությունն ուղեկցի քեզ: Մենք պարտավոր ենք վստահ լինել մեր ուժերին: Եթե դու վստահ չես քո ուժերին, ապա իմաստ չկա դուրս գալու խաղադաշտ: Հույս ունեմ, որ վերջին ժամանակներում անցկացրած տքնաժամ մարզումներս իրենց արդյունքը կտան, և ես կկարողանամ մեր մարզչին ցույց տալ այն, ինչ նա սպասում է ինձանից, ինչպես նաև վերադարձնեմ տեղս թիմի հիմնական կազմում":
     Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկու մեկնարկային հանիպումները, որոնցում Անգլիան մրցելու է Ֆրանսիայի և Շվեդիայի ընտրանիների հետ, Ռունին ստիպված է լինելու բաց թողնել ավելի վաղ ստացած որակազրկման պատճառով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 339 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0