"Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային ընտրանու առանցքային հարձակվող Ուեյն Ռունին գնահատել է Եվրո 2012 մրցաշարի խմբային եզրափակիչ փուլում
հայտնվելու իր թիմի շանսերը. այս մասին հաղորդում է բրիտանական Sky Sports լրատվամիջոցը: "Մենք արդեն մեկ ոտքով Եվրոպայի
առաջնությունում ենք: Եթե երեքշաբթի հաղթենք Ուելսին, ամենայն
հավանականությամբ, կերաշխավորենք մեր տեղը եզրափակիչ մրցաշարում: Մենք պատրաստ ենք այդ հաղթանակին: Իհարկե, մեզ շատ օգնեց այն, որ Ուելսը վերջին խաղում հաղթեց Չեռնոգորիային",-Ռունիի խոսքերն է մեջբերում Sky Sports լրատվամիջոցը:
|