10:44 Ռունին զգուշանում է վան Պերսիից և Ռեմզիից | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" աստղային հարձակվող Ուեյն Ռունին Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 22-րդ տուրի շրջանակներում կայանալիք "Արսենալի" հետ խաղից առաջ հայտարարել է, որ այդ խաղը չի լինի իր և Ռոբին վան Պերսիի յուրօրինակ դիմակայությունը: "Մենք կենտրոնացած ենք թիմային պայքարի վրա, քանի որ անհատները ոչինչ են առանց հզոր թիմի: Անգլիայում հրաշալի խաղացողներ կան, բայց նրանք թիմի օգնությամբ են լավ խաղ ցուցադրում: Ռոբին վան Պերսին և Ահարոն Ռեմզին կլինեն մեր հիմնական ախոյանները, քանի որ ներկայիս "Արսենալի" ողջ ուժը կենտրոնացված է այս խաղացողների վրա: Առաջին շրջանի խոշոր` 8-2 հաշվով հաղթանակը դեռևս ոչինչ է, քանի որ դրանից հետո "Արսենալն" այսօր ավելի կատաղած տեսք ունի: Կարծում եմ` կիրակի օրն իրոք գեղեցիկ խաղի ականատես կլինենք",- ասել է Ռունի Sky Sports լրատվամիջոցին: Հավելենք, որ "Մանչեսթեր Յունայթեդ"-"Արսենալ" խաղը կայանալու է հունվարի 22-ին Երևանի ժամանակով 20:00-ին:
| |
|
Total comments: 0 | |