Home » 2011 » Մարտ » 22 » Ռուսաստանի կազմում կան փոփոխություններ
09:52
Ռուսաստանի կազմում կան փոփոխություններ
Ռուսաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը երեկ փոփոխություններ է մտցրել ազգային ընտրանու հավաքին հրավիրված ֆուտբոլիստների հայտացուցակում, որոնք կնախապատրաստվեն Եվրո 2012-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ կայանալիք հանդիպմանը և մարտի 29-ին էլ Քաթարի հետ ընկերական խաղին. այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը: Հավաքին մասնակցելու հրավեր են ստացել դարպասապահ Սերգեյ Ռիժիկովը ("Ռուբին" Կազան), պաշտպան Եվգենի Մակեևը ("Սպարտակ" Մոսկվա) և կիսապաշտպան Դենիս Գլուշակովը ("Լոկոմոտիվ" Մոսկվա):
Վերջում էլ նշենք, որ Ռուսաստանի հավաքականը մեր ազգային ընտրանու հետ հանդիպմանը կսկսի նախապատրաստվել այսօրվանից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 551 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0