Home » 2011 » Սեպտեմբեր » 25 » Ռուսաստանում առաջնությունը վճռորոշ փուլում է
08:05
Ռուսաստանում առաջնությունը վճռորոշ փուլում է
Ռուսական "Պրեմիեր լիգայում" երեկ կայացավ ընդամենը երկու հանդիպում. 25-րդ տուրի շրջանակներում առաջատարներ "ԲԿՄԱ"-ն ու Սանկտ-Պետերբուրգի "Զենիթը" իրենց ուժերը փորձեցին համապատասխանաբար "Վոլգայի" ու "Տոմի" հետ: Երկու խաղերում էլ խոշոր հաշիվ գրանցվեց. "պիտերցիները" սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեցին "Տոմին": "Զենիթի" կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Ֆեյզուլինն ու Շիրոկովը, իսկ թիմի առաջատար Ալեքսանդր Կերժակովը կարողացավ դուբլ գրանցել: "ԲԿՄԱ"-ն էլ Սեյդու Դումբիայի, Ալան Ձագոևի ու Սերգեյ Իգնաշևիչի գոլերի շնորհիվ կարողացավ 3-1 հաշվով առավելության հասնել "Վոլգայի" նկատմամբ, որի կազմում աչքի ընկավ Շոթա Բիբիլովը:
Այսօր կկայանան տուրի մնացած հանդիպումները. հատկապես մեզ համար հետաքրքիր կլինի հետևել "Կրասնոդար"-"Սպարտոկ Մոսկվա" հանդիպմանը, իսկ ահա առաջատարների "պոչից բռնած" Մոսկվայի "Դինամոն" էլ ուժերը կչափի "Կռիլյա Սովետովի" հետ:
25-րդ տուրում պլանավորված են նաև հետևյալ խաղերը.
Նալչիկի "ՍՊԱՐՏԱԿ"-"ԿՈՒԲԱՆ"
"ԱՄԿԱՐ"-"ՌՈՍՏՈՎ"
"ԼՈԿՈՄՈՏԻՎ"-"ՌՈՒԲԻՆ"
"ԱՆԺԻ"-"ԹԵՐԵՔ"
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0