Home » 2012 » Օգոստոս » 19 » Ռուսաստանում արտասահմանցի մարզիչը միլիոններ կստանա
18:17
Ռուսաստանում արտասահմանցի մարզիչը միլիոններ կստանա
 Ինչպես հայտնում են ռուսական մարզական լրատվամիջոցները, Մոսկվայի "Դինամոյի" նորանշանակ ռումին գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն տարեկան ավելի քան 3 մլն եվրո աշխատավարձ կստանա իր նոր գլխավորած թիմում: Սա էլ նշանակում է, որ 44-ամյա հայտնի մասնագետը այսուհետ կվաստակի այնքան, որքան իր հայրենակից Միրչա Լուչեսկուն, ով մարզում է ուկրաինական "Շախտյորը": Ռումին մասնագետը, ով իր պարտականությունների իրականացումը կսկսի միայն վաղվանից, ստիպված է ճահճում հայտնված "Դինամոյին" դուրս բերել թե՛ "Եվրոպայի լիգայի" խմբային փուլ, թե՛ ռուսական "Պրեմիեր լիգայի" վերջին օղակները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 381 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0