23:03 Ռոյ Հոջսոն. "Հուսով եմ, որ Բարին ազնիվ կգտնվի" | |
Անգլիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը լրագրողների հետ քննարկել է Գարեթ Բարիի վնասվածքի մանրամասները, ով կարող է ինչպես մասնակցել այս Եվրոպայի առաջնությանը, այնպես էլ չմասնակցել: Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը մեջբերում է բրիտանացի մասնագետի խոսքերը. "Հուսով եմ, որ Գարին ազնիվ կգտնվի և ինձ կտա այն ինֆորմացիան, որից հետո ես արդեն որոշում կկայացնեմ՝ տանե՞լ տրան "ԵՎՐՈ 2012", թե՝ ոչ: Մեզ մնացել է ընդհամենը մեկ-երկու օր ՖԻՖԱ-ին վերջնական կազմը ներկայացնելու համար, ուստի ներկայումս առկա բոլոր հարցերը պետք է մոտ ժամերի ընթացքում շտապ լուծում ստանան: Շատ մեծ ռիսկի ենք գնում, սակայն ստիպված ենք դա անել: Գարեթը շատ ազնիվ մարդ է, և եթե հանկարծ ռենտգենի պատասխանը որևէ նոր տեղեկություն չտա մեզ, ապա ստիպված կլինեմ շատ կարևոր զրույց ունենալ նրա հետ: Դեռևս չգիտեմ, թե որքան է Գարեթի վնասվածքի լրջությունը: Եթե նա հանկարծ չկարողացավ վերականգնվել, ապա ստիպված կլինեմ նրա փոխարեն Եվրոպայի առաջնություն տանել այլ ֆուտբոլիստի, ով այդքան էլ պարտադիր չէ, որպեսզի խաղա այն նույն գոտում, որտեղ խաղում է Բարին: Անգլիացի շատ կիսապաշտպաններ կան, ովքեր ունիվերսալներ են և կարող են խաղալ խաղադաշտի յուրաքանչյուր գոտում":
| |
|
Total comments: 0 | |