14:17 Ռոյսն ու Կլոպպը լավագույնն են Գերմանիայում | |
![]() Երկրորդ տարին էլ անընդմեջ լավագույն մարզիչ է ճանաչվել Յուրգեն Կլոպպը, ով հավաքել է 496 միավոր: Մյունխենի "Բավարիայի" գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը եղել է ընդամենը 6-րդը` իր հաշվին ունենալով միայն 10 միավոր: Գերմանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Յոհաքիմ Լյովը, ում գլխավորությամբ բուդեսթիմը դեռևս մեծ նվաճում չունի, եղել է 9-րդը` ընդամենը 5 միավորով: Հարկ է անշուշտ նշել, որ Գերմանիայի տարվա լավագույն խաղացող մրցանակը շնորհվում է 1960թ.-ից սկսած: Հաղթողին էլ որոշում են գերմանական հայտնի ֆուտբոլային պարբերականները, տեղական Լրագրողական ասոցիացիաների մարզական լավ լրագրողները և Kicker հայտնի ամսագրի խմբագրակազմը: Պատվավոր մրցանակ կարող են ստանալ թե՛ այն գերմանացի ֆուտբոլիստները, ովքեր խաղում են արտերկրում, թե՛ այն արտերկրացիները, ովքեր խաղում են Գերմանիայում` "Բունդեսլիգայում" կամ ավելի ցածր լիգայում: | |
|
Total comments: 0 | |