23:58 Ռադամելյան աներևակայելի պենտա-տրիկը | |
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում միմյանց հետ էին մրցում Մադրիդի "Ատլետիկոն" և Լա Կորունիայի "Դեպորտիվոն": Հերթական անգամ "մատրաս վաճառողների" կազմում փայլատակեց Կոլումբիայի ազգային ընտրանու առաջատար Ռադամել Ֆալկաոն: Հանդիպման 23-րդ րոպեին լուսատախտակին 1-0 հաշիվը վառվեց` ի շնորհիվ Դիեգո Կոստայի խփած գնդակի, իսկ ահա դրանից հետո գոլեր խփում էր միայն Ռադամել Ֆալկաոն, ով մեկ երեկոյի ընթացքում էլ հինգ անգամ Լա Կորունիայի ներկայացուցչին ստիպեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից` հանդիպման վերջնական հաշիվն այս կերպ ձևակերպելով` 6-0: | |
|
Total comments: 0 | |