Մադրիդի "Ռեալի" նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը քննադատել է մադրիդյան ակումբի ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսին այն բանի համար, որ նա չի կարողանում ղեկավարել ոչ միայն "Արքայական" ակումբը, այլև թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին. "Ռեալի" այժմյան նախագահը Մոուրինյոն է: Եվ ամենևին էլ հարցը Մոուրինյոյի պահվածքի մեջ չէ, այլ այն բանի մեջ, որ թիմի ներկայիս նախագահը երբևէ հանդես չի եկել հայտարարությամբ, որը տվյալ պահին անհրաժեշտություն է եղել: "Ռեալը" ոչ մի կերպ չի կարողանում ազդել Մոուրինյոյի վրա",-դժկամորեն ասել է Կալդերոնը:
|