Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային ընտրանու առաջատար ունիվերսալ պաշտպան Սերխիո Ռամոսը վերջապես խոստովանել է, որ այս մրցաշրջանում ինքը դեռևս 100 տոկոսով պատրաստված խաղերի չի էլ մասնակցել. ֆուտբոլիստն անընդհատ ինչ-որ տարօրինակ ցավերի է դիմակայում: "Իհարկե, դա ճիշտ է, որ ես դեռ լիարժեք չեմ պատրաստ խաղերին, ես լավագույն մարզավիճակում չեմ գտնվում մկանային ցավերի պատճառով: Այժմ դեռ ժամանակը չէ ինչ-որ դադար վերցնելու: Մեզ մոտ այսօր պաշտպանների խնդիր կա. թիմի ֆուտբոլիստների մեծ մասը վնասվածք ունի: Ես պետք է միշտ պատրաստ լինեմ և արդարացնեմ մարզչի սպասելիքները",- ասել է տաղանդաշատ իսպանացին, ով վերջին ամիսներին իրեն ընդհանրապես նման չէ. իրոք վատ է խաղում:
|