07:34 Ռամոսի համար "Լա լիգայում" մրցակցություն կա | |
Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի առաջատար աջ եզրային պաշտպան
Սերխիո Ռամոսը քննադատել է իր նախկին ակումբ "Սևիլիայի" նախագահ Խոսե Մարիյա դել Նիդոյին,
ով իսպանական առաջնությունն անվանել է "ֆուտբոլային թյուրիմացություն". այս մասին հաղորդում է AS հանրահայտ հանդեսը: Դել Նիդոն նշել է, որ "Լա լիգայի" ներկայիս առաջնությունում "Ռեալի" ու "Բարսելոնայի" առավելությունը շատ է մեծացել: Նա նկատել է, որ
այս թիմերի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումն ավելի ձեռնտու է երկրպագուներին,
քան այլ ակումբներինը: Այս կապակցությամբ Ռամոսն ասել է. "Եթե դել Նիդոյին դուր չի գալիս մեր
լիգան, թող իր համար արտասահամանում ակումբ գտնի: "Ռեալում" մենք գոհ ենք
ներկա վիճակից և "Պրիմերայում" ստեղծված մրցակցությունից",-Ռամոսի խոսքերն է մեջբերում AS հանդեսը: | |
|
Total comments: 0 | |