19:58 Ռամոսն ապաքինվել է ու պատրաստ է "Սուպերկլասիկոյին" | |
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS հանդեսը, Մադրիդի "Ռեալի" եզրային պաշտպան Սերխիո Ռամոսը ստացած վնասվածքից հետո վերսկսել է մարզումները: Հիշեցնենք, որ իսպանացին վնասվածք էր
ստացել ԱՄՆ-ում մադրիդցիների շրջագայության ժամանակ և Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը նրա մասնակցությունը հարցականի տակ էր, սակայն,
այսօր պարզվեց, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Իհարկե, դեռ վաղ է խոսել այն մասին, թե Ռամոսը 100 տոկոսով պատրաստ է լինելու հանդիպմանը, սակայն Ժոզե Մոուրինյոն,
այնուամենայնիվ, նրա հետ հույսեր է կապում: Ամեն դեպքում, եթե խնդիրներ
առաջանան, նրա դիրքում հեշտությամբ կարող է խաղալ Ալվարո Արբելոան:
| |
|
Total comments: 0 | |