Իտալական մամուլը տեղեկացնում է, որ Միլանի "Ինտերի" պաշտպան Քրիստիան Ռանոկիան որակազրկվել է իտալական "Ա Սերիայի" երեք հանդիպումով: Բանն այն է, որ ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել "Նովարայի" դեմ հանդիպման ժամանակ, որից հետո վիրավորական խոսք էր ասել Իտալիայի առաջնության ներկայացուցիչներին: Այսպիսով` պաշտպանը բաց կթողնի "Բոլոնյայի", "Նապոլիի" և "Կատանիայի" դեմ կայանալիք հանդիպումները:
|