22:46 Ռաուլ. "Չէի ցանկանա խաղալ "Ռեալի" դեմ" | |
Այսօր առավոտյան իսպանացի հարձակվող Ռաուլը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ իր գոհունակությունն ու ուրախությունն է արտահայտել երեկ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում կայացած "Վալենսիայի" դեմ իր թիմի հաղթանակի կապակցությամբ, ինչի շնորհիվ "Շալկե 04"-ը կմասնակցի առաջնության քառորդ եզրափակիչին: Իր խոսքում Ռաուլը միաժամանակ պարզ նշել է, որ, իհարկե, չի ցանկանում, որ իր թիմը հանդիպի "Ռեալին", քանի որ իր համար շատ հուզիչ կլինի վերադառնալ հարազատ խաղադաշտ այլ մարզաշապիկով: Իապանացի լեգենդը խոստովանել է նաև, որ ընդհանրապես չէր ուզենա հանդիպել իսպանական թիմերից որևէ մեկին` միաժամանակ հավաստաիցնելով, որ "Շալկեի" համար այս փուլի ուղեգիր ձեռք բերելը մեծ բան է: Դրա շնորհիվ ինքն առնվազն երկու խաղ դեռ վայելելու է "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում: Իր այժմյան թիմի ապագայի մասին խոսելիս Ռաուլը նշեց, որ ազգային առաջնությունում իրենք կանոնավոր խաղ են ցուցադրում: Հիմա նրանց կարևոր նպատակը հաղթանակներ տանելն է, որպեսզի հետո հանգիստ սրտով դիմակայեն մրցակցին Գերմանիայի գավաթի եզրափակչում:
| |
|
Total comments: 0 | |