21:44 Ռաուլ. "Նոյերն ապացուցեց իր բարձր կարգը" | |
Գելզենկիրխենյան "Շալկե 04"-ի իսպանացի կենդանի լեգենդ հարձակվող Ռաուլը, որը դարձավ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում "Բավարիայի" հետ կայացած հանդիպման միակ գոլի հեղինակը (հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով գելզենկիրխենյան ակումբի հաղթանակով), հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով և առանձնացրել է "Շալկեի" դարպասապահ Մանուել Նոյերի խաղը։ Ռաուլի խոսքերն է մեջբերում "Շալկե-04"-ի պաշտոնական կայքը. "Դա հիանալի գոլ էր ամբողջ թիմի, մեր երկրպագուների և ինձ համար։ Մենք շատ ուրախ ենք, որ դուրս ենք եկել Գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, և, իհարկե, ցանկանում ենք նվաճել տիտղոսը։ Մանուել Նոյերն այսօր հերթական անգամ ապացուցեց, որ ինքն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է տվյալ պահին։ Նա հիանալի անցկացրեց "Բավարիայի" հետ հանդիպումը"։ Վերջում ավելացնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում "Շալկեն" կհանդիպի "Դույսբուրգի" հետ, որը հանդես է գալիս երկրորդ բունդեսլիգայում։
| |
|
Total comments: 0 | |