Ինչպես տեղեկացնում է ռուսական հանրահայտ soccer.ru կայքը` Մախաչկալայի "Անժին" հերթական խոշոր տրանսֆերն է պատրաստում իրականացնել, ու հենց այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդ Ռաուլ Գոնսալես Բլանկոն հայտնվել է Մախաչկալայի "Անժիի" ուշադրության կենտրոնում: Հաղորդվում է, որ "Չեմպիոնների լիգայի" պատմության լավագույն ռմբարկուն մոտակա երեք օրվա ընթացքում պայմանագիր կստորագրի ռուսական ակումբի հետ: