Իսպանական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն կարող է վերադառնալ Իսպանիա: Խաղացողի ծառայություններով հետաքրքրված է "Մալագան": Ինչպես նշում են թերթերը, Ռաուլն արդեն իսկ քննարկել է իր տեղափոխության հարցը "Մալագայի" գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիի և սպորտային տնօրեն Ֆեռնանդո Հյերրոյի հետ: Եթե կայանա Ռաուլի տեղափոխությանը "Շալկեից" "Մալագա", ապա "Չեմպիոնների լիգայի" պատմության լավագույն ռմբարկուներից երկուսը` Ռուդ վան Նիստելռոյը և Ռաուլ Գոնսալեսը հերթական անգամ միասին կխաղան հարձակման գծում, ինչպես դա անում էին ժամանակին Մադրիդի "Ռեալում":