Բրիտանական հեղինակավոր The Daily Mirror պարբերականը տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս Մադրիդի "Ռեալի" լեգենդ Ռաուլը, ով հիմա հանդես է գալիս գերմանական "Շալկե 04"-ի կազմում, կարող է հայտնվել Անգլիայում: Ըստ տեղեկությունների` անգլիական "Բլեքբերնը" բանակցություններ է վարում "Շալկեի" իսպանացի արքա-հարձակվող Ռաուլի հետ: "Բլեքբերնի" ղեկավարությունը մտադիր է մեծ ջանքեր գործադրել այս ամռանը գոնե մեկ հանրահայտ ֆուտբոլիստ իր կազմում ընդգրկելու նպատակով: Մադրիդի "Ռեալի" նախկին հարձակվողը համարվում է "Բլեքբերնի" գլխավոր թիրախներից մեկը: