Home » 2011 » Ապրիլ » 16 » "Ռեալ"-"Բարսելոնա". ավելին քան խաղը. Չորսից ԱՌԱՋԻՆԸ
18:52
"Ռեալ"-"Բարսելոնա". ավելին քան խաղը. Չորսից ԱՌԱՋԻՆԸ
 Վերջապես. երկար սպասումից հետո եկավ ապրիլ ամիսը: Այս ամիս կկայանա իսպանական 3 "Սուպերկլասիկո", մեկ խաղ էլ կկայանա մայիսին: Կարճ ասած նման գրաֆիկ գրեթե չի եղել վերջին 60 տարվա մեջ. 4 խաղ ընդամենը 18 օրվա ընթացքում: "Ռեալ" և "Բարսելոնա". կարելի է միայն այս երկու բառերով սահմանափակվել ու ոչինչ չասել, քանի որ դժվար թե գտնվի գեթ մեկ ֆուտբոլասեր, ով ծանոթ չլինի այս հակամարտությանը: Երկու տարբեր մշակույթ ու երկու տարբեր ֆուտբոլային խաղաոճ: Եթե Մոուրինյոի գլխավորած "Ռեալը" հիմնականում խաղում է երկար ու սուր փոխանցումներով, ապա Գվարդիոլայի թիմը վաղուց խաղում է միայն իրենց հայտնի ֆուտբոլային ոճով. կարճ փոխանցումներ ու գրոհների լավ եզրափակում, գնդակի երկար խաղարկում ու շատ ուժեղ պրեսինգ դաշտի ցանկացած հատվածի համար: Վերջին խաղերում թե մադրիդցիները, թե կատալանները գեղեցիկ խաղ են ցուցադրում ու լավ արդյունքներ են ցուցադրում թե Իսպանիայի "Լա լիգայում", թե "Չեմպիոնների լիգայում": Եթե համեմատենք Մոուրինյո և Գվարդիոլա մարզիչներին, ապա կրկին ստիպված կլինենք բախվել տարբեր բնույթի տեր մարդկանց, ովքեր ունեն մի շարք առանձնահատկություններ ու իրենց մասին տարբեր կերպ են արտահայտվել` մամուլին հնարավորություն տալով շահարկել իրենց անունները:
Առաջին շրջանում Կատալոնիայում "Կամպ Նոու" մարզադաշտում Մոուրինյոն իսկական ֆիասկոյի ենթարկվեց. 5-0 հաշվով պարտություն ամենասկզբունքային մրցակցից: Թվում էր, թե "Յուրահատուկին" մադրիդյան թիմի ինչադան չի ների, սակայն երկրպագուները ներեցին պարտուգալացուն, ավելին` սիրեցին ու իրենցը դարձրին նրան: Թե ինչ կարող է լինել հետագայում, մնում է սպասել ու տեսնել: Առջևում են 4 "Սուպերկլասիկոներ", որոնց արդյունքում վերջապես պարզ կդառնա, թե ինչքան ժամանակ "Ռեալը" պիտի մնա "Բարսելոնայի" ստվերում: Շատ մասնագետների կարծիքով, այս խաղն իրականում սկզբունքային չէ, և Մոուրինյոյի թիմը կարող է դիտմամբ պարտվել, կամ թե չխաղալ 100% նվիրվածությամբ: Անշուշտ, պորտուգալացին մեծ տեղ կհատկացնի մրցակցի ուսումնասիրությանը, սակայն դժվար է ակնկալել, որ այդ ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ: Մեր կարծիքով, Մոուրինյոն դեռևս 5-0 պարտությունից հետո իր համար որոշակի նշումներ է կատարել, և իմանալով, որ ապագայում կրկին կարող են հանդիպել, արդեն պատրաստ է այս խաղին դեռևս ապրիլի սկզբից, երբ թիմը պարտվեց "Սպորտինգին" սեփական հարկի տակ` վերջ տալով իր` տնային խաղերում պարտություն չկրելու 9-ամյա ռեկորդին:
Երբ "Նոու Կամպում" Մոուրինյոն ու նրա թիմը ջախջախվեցին, ապա խաղից ընդամենը մի քանի վայրկյան անց Մոուրինյոն իսպանական մամուլում այսպիսի հայտարարություն տարածեց. "Սա դառը պարտություն էր, բայց մենք ուղղակի ավելի թույլ էինք, քան մեր մրցակիցը: Կարծում եմ, այս մրցաշրջանում դեռ շատ կխաղանք "Բարսելոնայի" հետ: Ես գերադասում եմ թեկուզ այսկերպ պարտվել նրանց, սակայն հետագայում հաղթել բոլոր խաղերում: Այդ բանից հետո կրկին կխոսենք, պայմանավորվեցի՞նք":
Մոուրինյոն չսխալվեց մասամբ, քանի որ դեռ "Ռեալն" էլ չի հաղթել "Բարսելոնային", թեև այս մրցաշրջանում այնպես է ստացվելու, որ տեղի է ունենալու 5 "Սուպերկլասիկո" (մեկն արդեն ավարտվել է):
"Բարսելոնան" մեծ է, մեծ է ու շատ ուժեղ, և դրանում մենք համոզվեցինք "Շախտյորի" հետ հանդիպումները դիտելով: "Ռեալը" դեռ հզոր չէ, բայց այսօր կարող է դառնալ հզոր, եթե միայն հաղթի Գվարդիոլայի թիմին:
Այս հոդվածում չենք ցանկանում անդրադառնալ խաղացողների մեջև տեղի ունեցող հակամարտությանը (Մեսսի-Ռոնալդու, Չավի-Խաբի Ալոնսո, Ինյեստա-Կակա, Վիլյա-Բենզեմա), քանի որ այսպիսի խաղերում պետք է միասնական գործի թիմային կառույցը այլապես ոչինչ չի ստացվի:
Գվարդիոլան երբեք չի պարտվել "Ռեալին" ու ինչպես հայտարարել է, չի էլ պատրաստվում: Մեզ մնում է սպասել, թե արդյոք կիրականանա նրա ցանկությունը:
Հավանական կազմեր`
"Ռեալ Մադրիդ"` Կասիլյաս - Ռամոս, Պեպե, Կառվալյո, Մարսելո - Խաբի Ալոնսո, Խեդիրա, Կակա, Ռոնալդու, Դի Մարիա - Հիգուային (4-2-3-1 փոփոխական տակտիկա)
"Բարսելոնա"` Վալդես - Ալվեշ, Միլիտո, Պիկե, Ադրիանո - Բուսկետս, Չավի, Ինյեստա - Պեդրո, Մեսսի, Վիլյա (4-3-3 մշտական ու ստաբիլ տակտիկա)

Մեր կանխատեսումը. "Ռեալն" այսօր ավելի լավն է, քան մի քանի ամիս առաջ, երբ պարտվեցին "Կապտանռնագույններին", սակայն "Բարսան" դեռ թիմային խաղով Եվրոպայում գագաթին է գտնվում: Գուցե "Ռեալը" չի պարտվի (որպես երկրպագու ես համոզված եմ), քանի որ խաղալու է սեփական հարկի տակ, սակայն հաստատ խոշոր հաշիվ չի գրանցվի. կամ խաղը կավարտվի "Ռեալի" հաղթանակով 2-1 կամ 2-0 հաշվով, կամ էլ ոչ-ոքի կգրանցվի` 0-0 կամ 1-1:
Միասին սպասենք այս անչափ կարևոր խաղին և ակտիվ լինենք: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 812 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 10