16:15 "Ռեալ Մադրիդ"-"Բարսելոնա". խաղից առաջ | |
Այո, սա ամենևին էլ հեքիաթ չէ, և մենք հնարավորություն ունենք հետևելու հերթական "Էլ կլասիկոյին"` 3-րդին 11-րդ օրվա ընթացքում: Որքան են խոսում այս հանդիպման մասին, ասելն ավելորդ է` համայն մարդկության ուշադրությունը սևեռված է այս տիեզերական հանդիպման վրա: Մադրիդում այսօր արևոտ եղանակ է` 16 աստիճան: Խոտածածկն էլ իդեալական վիճակում է, 71.657 տոմսերից և ոչ մի հատ հնարավոր չէ գտնել տոմսարկղերում: 4 հազար տոմս բաժին է հասել կատալաններին: Հանդիպմանը ներկա են գտնվելու 500 լրագրողներ, 63 հեռուստա-ռադիոհաղոր-դավարներ, 82 ֆոտոլրագրողներ: "Ռեալի" երկրպագուները խոստանում են աներևակայելի երեկո իրենց սիրելի թիմի համար, ինչն օգնեց թիմին "Տոտենհեմի" դեմ խաղում: Երկու թիմերի դիմակայություններում` Եվրոգավաթներում, առավելությունը "Ռեալի" կողմն է: 1960 և 2002 թվականներին մադրիդցիները կանգնել են հզոր ախոյանի ճանապարհին: Կատալոնական "Բարսելոնան" մեծ խնդրի առաջ է կանգնած անչափ կարևոր հանդիպումից առաջ. Անդրես Ինյեստան գրեթե հարյուր տոկոսով չի խաղա այսօրվա հանդիպմանը: Սա անկասկած լուրջ կորուստ է, և Պեպ Գվարդիոլան պետք է նրան փոխարինող գտնի շատ կարճ ժամանակահատվածում: Մադրիդի "Ռեալի" պաշտպան Մարսելոն խաղից առաջ նշել է, որ կարևոր է ոչ թե գեղեցիկ խաղ ցուցադրելը, այլ արդյունքի հասնելը: Մարսելոն նաև նշել է, որ շատ ուրախ է իր առաջընթացի համար, և կանգ չի առնելու ձեռք բերածի վրա: Խավյեր Մասկերանոն, ով իր համար նոր դիրքում է հանդես գալիս վերջին խաղերում, նշել է, որ գավաթի եզրափակչում "Ռեալն" ավելի ուժեղ գտնվեց և հաղթեց, սակայն "Չեմպիոնների լիգան" բոլորովին այլ մակարդակ է, և իրենք հավատում են մեծ հաղթանակին: Ինչ կարող եմ ես հավելել այս հանդիպման մասին. խելագարության հասնող լարվածություն և ահռելի մոտիվացիա երկու կողմերում էլ: Չեմ հավատում այն պնդումներին` իբր "Բարսելոնան" ընկճված է: Եթե նայենք վերջին տարիների հակամարտությանն այս թիմերի միջև, ապա ընդհանուր առմամբ "Բարսան" ոչինչ էլ չկորցրեց` պարտվելով գավաթի եզրափակչում, պարզապես պետք է ընդունել, որ մոլորակում անպարտելի թիմեր չեն կարող լինել: Նախապատվություն տալ թիմերից մեկին` չեմ համարձակվի: Պարզապես խորհուրդ կտամ այս թիմերի հայ երկրպագուներին ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա, և ֆուտբոլային հակամարտությունը չվերածել վեճերի և անիմաստ խոսակցությունների առարկա. դրանից "Էլ կլասիկոն", հաստատ, չի շահելու: Դե ուրեմն առաջ Մադրիդ, և առաջ Կատալոնիա: | |
|
Total comments: 33 | 1 2 3 4 » |
| |
1-10 11-20 21-30 31-33 | |