Home » 2012 » Մայիս » 11 » "Ռեալի" առաջնային նպատակը Վան դեր Վի՞լն է
00:19
"Ռեալի" առաջնային նպատակը Վան դեր Վի՞լն է
 Ըստ իսպանական մարզական Marca պարբերականի` Մադրիդի "Ռեալն" այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է գնել հոլանդական "Այաքսի" երիտասարդ պաշտպան Գրեգորի վան դեր Վիլին, իսկ տրանսֆերային փոխհատուցումը կարող է կազմել ընդամենը 10 մլն եվրո: Հաղորդվում է, որ Ժոզե Մոուրինյոն լրջորեն ցանկանում է ուժեղացնել "Արքայական թիմի" աջ պաշտպանի դիրքը և հոլանդացին առաջնային նպատակ է համարվում: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 20 պաշտոնական հանդիպման:
   Հավելենք, որ Գրեգորի վան դեր Վիլը ավելի վաղ չէր կարողացել համաձայնության հասնել իսպանական "Վալենսիայի" հետ և մնացել էր "Այաքսում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 511 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0