Home » 2012 » Սեպտեմբեր » 14 » "Ռեալի" նախկին նախագահը քննադատում է
07:00
"Ռեալի" նախկին նախագահը քննադատում է
 Մադրիդի "Ռեալի" վաղուց նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը օրերս պատասխանել է "Eurosport"-ի այցելուներին հուզող բազում հետաքրքիր հարցերի: Խոսելով Քրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրադրության մասին` նա ասել է հետյալը. "Եթե ինչ-որ ֆուտբոլիստն իրեն երջանիկ չի զգում այնպիսի ակումբում, ինչպիսին "Ռեալն" է, ապա պետք է հաստատ հեռանա": "Արքայական թիմի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին իսպանացին հետևյալ կարծիքն ունի. "Նա լավ մարզիչ է, բայց նրա պահվածքը երբեմն ստիպում է մեզ ամաչել: Ես կփորձեի պայմանագիր կնքել Վիսենտե դել Բոսկեի հետ":  Կակայի մասին խոսելով` "Ռեալի" նախկին նախագահը հետևյալ միտքն է արտահայտել. "Ես դեռ ժամանակին պայմանագիր չկնքեցի Կակայի հետ, քանի որ ինձ այնքան էլ լավ լուրեր չէին հասցրել նրա խաղային իրական որակների մասին": "Ռեալի" իսկական լեգենդի` Ռաուլի մասին նա ասել է հետևյալը. "Այն, ինչ Ֆլորենտինո Պերեսն արեց Ռաուլի հետ, դա պարզապես սարսափելի էր: "Շալկեն" լավ մեզ ցույց տվեց` ինչպես էր պետք նրան ճանապարհել: Մի օր ինչ-որ մեկը հաստատ կատարվածի համար ներողություն կխնդրի Ռաուլից": Իսկ ահա խոսելով "Ռեալի" գործող ղեկավարության մասին` Ռամոն Կալդերոնը նշել է. "Ակումբի իրական նախագահը Ժորժե Մենդեշն է` ֆուտբոլային գործակալը: "Ռեալն" այժմ ղեկավարում են Մոուրինյոն ու Մենդեշը, իսկ ներկայիս նախագահը գիտի` ինչու է այդպես":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 378 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0