Home » 2011 » Մարտ » 17 » "Ռեալն" ու "Չելսին" դարձան "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի վերջին մասնակիցները
12:26
"Ռեալն" ու "Չելսին" դարձան "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի վերջին մասնակիցները
 Երեկ կայացան "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում կայանալիք վերջին պատասխան հանդիպումները:
Մադրիդի "Ռեալը", որի համար 1/4 եզրափակիչ դուրս գալը վերջին տարիներին դարձել էր իսկական գլխացավանք, ի վերջո կարողացավ երկարատև ընդմիջումից հետո դուրս գալ հաջորդ փուլ: "Լիոնն" այս մրցաշրջանում այնքան ուժեղ չէր, որ անցած տարիների պես այս անգամ էլ կանգներ "արքայական ակումբի" ճանապարհին: Իսկ "Ռեալը", ընդհանրապես, վերջին շրջանում ուղղակի ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում, և դժվար է ասել, թե որ թիմը կարող է կանգնեցնել մադրիդցիներին:
"Չելսիի" և "Կոպենհագենի" պայքարում ինտրիգ չպետք է լիներ, և դա տեղի չունեցավ: "Չելսին" շատ հանգիստ` առանց մեծ ուժեր գործադրելու, կարողացավ սեփական հարկի տակ ոչ-ոքի` 0-0 խաղալ դանիական համեստ ակումբի հետ և շարունակել պայքարը "Չեմպիոնների լիգայում": Այժմ "արիստոկրատներին", և փլեյ-օֆֆի մյուս մասնակիցներին մնում է սպասել ուրբաթ օրվան, երբ կորոշվեն 1/4 եզրափակչի զույգերը:

Այս հանդիպումների գոլերը  կարող եք դիտել "Կատալոգ" բաժնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 721 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0