Home » 2013 » Հունվար » 24 » "Ռեալը" աշխարհի ամենաեկամտաբեր ակումբն է
09:03
"Ռեալը" աշխարհի ամենաեկամտաբեր ակումբն է
 Մադրիդի "Ռեալը" 8-րդ տարին անընդմեջ նորից դարձել է աշխարհի ամենից եկամտաբեր ֆուտբոլային ակումբը: Այդ կարծիքին է բրիտանական Deloitte աուդիտորական ընկերությունը: "Արքայական ակումբի" եկամուտները անցած մրցաշրջանում կազմել են 512.6 մլն եվրո: Մադրիդը ներկայացնող թիմը դարձել է աշխարհում առաջին մարզական ակումբը, որին հաջողվել է հատել 500 մլն եվրոյի շեմը: Հավելենք, որ մինչև "Ռեալի" գահ բարձրանալը, աշխարհի ամենաեկամտաբեր ակումբը 8 տարի շարունակ եղել է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը", որն այսօր իր ցուցանիշներով դեռևս միայն 3-րդ տեղում է:
   Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2011/12 մրցաշրջանի արդյունքում ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների 10-յակը:

1. "Ռեալ" - 512.6 մլն
2. "Բարսելոնա" - 483 մլն
3. "Մանչեսթեր Յունայթեդ" -395.9 մլն
4. "Բավարիա" - 368.4 մլն
5. "Չելսի" - 322.6
6. "Արսենալ" - 290.3 մլն
7. "Մանչեսթեր Սիթի" - 285.6 մլն
8. "Միլան" - 256.9 մլն
9. "Լիվերպուլ" - 233.2 մլն
10. "Յուվենթուս" - 195.4

 Հ.Գ.: Հավելենք, որ լավագույն 20 ամենաշահութաբեր ֆուտբոլային ակումբերի ընդհանուր տարեկան եկամուտն ավելացել է 10 տոկոսով, ասել է թե 4.8 մլրդ եվրոյով: Ի դեպ, 5-րդ տարին անընդմեջ լավագույն 6 թիմերը ունեն նույն հերթականությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 390 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0