Home » 2011 » Օգոստոս » 8 » "Ռեալը" դեռևս կփորձի իրենով անել Նեյմարին
23:02
"Ռեալը" դեռևս կփորձի իրենով անել Նեյմարին

Մադրիդի "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսը երեկ շտապ վերադարձել է Չինաստանից, որպեսզի շարունակի բանակցությունները բրազիլական "Սանթոսի" հետ տաղանդավոր բրազիլացի Նեյմարին ձեռք բերելու վերաբերյալ. այս մասին հայտնում է իսպանական Marca հանդեսը:

Այս ամենի պատճառն այն է, որ "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հնարավորինս շուտ ձեռք բերել 19-ամյա խաղացողին: Եթե դա չստացվի այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ձմռանը մադրիդցիները հաստատ նորից կփորձեն գնել Նեյմարին: Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջում Նեյմարը սկսել է բանակցություններ վարել "Սանթոսի" հետ՝ անձնական պայմանագիրը երկարաձգելու նպատակով: Հավելենք նաև, որ ավելի վաղ հարձակվողը հրաժարվել էր տեղափոխվել Մադրիդի "Ռեալ"` հայտարարելով, որ Աշխարհի ակումբային առաջնությունում ցանկանում է հանդես ներկայիս թիմով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0