Home » 2011 » Օգոստոս » 24 » "Ռեալը" համաձայնել է վաճառել Դիարրային 12 միլիոնով
16:46
"Ռեալը" համաձայնել է վաճառել Դիարրային 12 միլիոնով
Մադրիդի "Ռեալը" և Լոնդոնի "Տոտենհեմը" համաձայնության են եկել "Արքայական ակումբի" ֆրանսիացի հենակետային Լասսանա Դիարրայի տրանսֆերի հարցով. այս մասին տեղեկացնում է իսպանական Marca հանդեսը: Նշվում է, որ ֆուտբոլիստը Անգլիա կտեղափոխվի 12 միլիոն եվրոյի դիմաց: Տեղեկացվում է նաև այն մասին, որ Լասսն իր անձնական պայմանագիրը "Տոտենհեմի" հետ համաձայնեցրել էր դեռևս մի քանի օր առաջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ "Ռեալը" խաղացողի տրանսֆերից ցանկանում է վաստակել ոչ պակաս, քան 20 միլիոն եվրո, քանի որ ժամանակին Լասսին գնել է 25 մլն եվրոյի դիմաց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0