Home » 2011 » Օգոստոս » 4 » "Ռեալը" հերթական անգամ փորձում է գնել Մայկոնին
23:16
"Ռեալը" հերթական անգամ փորձում է գնել Մայկոնին
 Մադրիդի "Ռեալը" հերթական անգամ ամառային տրանսֆերային այս պատուհանի ժամանակ կփորձի գնել "Ինտերի" 30-ամյա բրազիլացի աջ եզրային պաշտպան Դուգլաս Մայկոնին: Այս անգամ մադրիդցիները փորձում են խաղացողների փոխանակում կատարել. Մայկոնի փոխարեն մադրիդցիները պատրաստ են հրաժարվել Ֆեռնանդո Գագոյից, ում ծառայություններով հետաքրքրված է միլանյան թիմի գլխավոր մարզիչ Ժան Պյերո Գասպերինին: Հիշեցնենք, որ "Ինտերը" պատրաստակամություն է վաճառելու իր պաշտպանին ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0