Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) օրերս էլ թարմացրել է աշխարհի լավագույն ակումբների 2012թ.-ի ցուցակը, որի առաջին 10-յակում այնքան էլ մեծ փոփոխություններ չեն եղել: Ինչպես նախորդ անգամ, այս տարի էլ կատալոնական "Բարսելոնան" է առաջատարը, որն ունի 356 միավոր, 2-րդ տեղը պահպանել է "Ունիվեսիդադ դե Չիլին"` 339.5 միավորով, իսկ ահա Մադրիդի "Ռեալը" շարունակում մնալ միայն 3-րդ հորիզոնականում` ունենալով այս անգամ արդեն 295 միավոր: Մյունխենի "Բավարիան" էլ 5-րդ հորիզոնականից հայտնվել է 4-րդ տեղում` ետ մղելով Մադրիդի "Ատլետիկոյին": Ամենից շատ առաջնընթաց է ունեցել այս ցուցակում ռուսական "Անժին", որն իր դերքերը բարելավել է ավելի քան 300 հորիզոնականով. այժմ Մախաչկալան ներկայացնող հայտնի ակումբը գտնվում է արդեն 293-րդ հորիզոնականում:
Աշխարհի լավագույն ակումբների առաջին 10-յակն ունի հետևյալ տեսքը.
1 (1). «Բարսելոնա» — 356 միավոր
2 (2). «Ունիվերսիդադ դե Չիլի» — 339,5
3 (3). «Ռեալ» — 295
4 (5). «Բավարիա» — 290
5 (4). «Ատլետիկո» — 280
6 (6). «Բոկա Խունյորս» — 268
7 (7). «Չելսի» — 266
8 (8). «Լիբերտադ» (Պարագվայ) — 251,5
9 (12). «Կորինտիանս» — 240
10 (9). «Վելես Սարսֆիլդ» (Արգենտինա) — 237