Մադրիդի "Ռեալը" ձմռանը հնարավոր է նոր պաշտպան ունենա: Ամենայն հավանականությամբ, նա կլինի "Լիվերպուլի" և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Գլեն Ջոնսոնը, ով կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել Մադրիդ: Տեղափոխության հիմնական պատճառը կարող է լինել այն, որ ֆուտբոլիստը "Պրեմիեր լիգայի" այս խաղարկությունում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 4 անգամ:
|