23:56 "Ռեալը" կշարունակի համալրվել | |
Մադրիդի "Ռեալը" շարունակում է սելեկցիոն աշխատանքներ տանել և պատրաստվում է գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ ոչ միայն վաճառել իրեն այլևս ոչ պետքական խաղացողներին, այլև նրանց փոխարեն գնել նորերին. այս մասին հայտնում է իսպանական հանրահայտ AS հանդեսը: Ներկայումս մադրիդցիները լրջորեն հետաքրքրվում են Բիլբաոյի "Ատլետիկի" ունիվերսալ պաշտպան Խավի Մարտինեսի ծառայություններով, բացի այդ դեմ չեն իրենց շարքերը համալրել նաև "Ռեալ Սոսյեդադի" երիտասարդ խաղացող Ռուբեն Պարդոյով: Ըստ հայտնի մարզական հանդեսի՝ "Ատլետիկը" պատրաստ է իր խաղացողին տրամադրել "Արքայական ակումբին", եթե վերջինս գնի 19-ամյա Ռուբեն Պարդոյին և վարձավճարային հիմունքներով տրամադրի իրեն: Հավելենք, որ Իսպանիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա առաջատարի տրանսֆերը գնահատվում է մոտ 8 մլն եվրոյով:
| |
|
Total comments: 0 | |