Home » 2011 » Օգոստոս » 12 » "Ռեալը" մերժեց "Լիվերպուլին"
17:59
"Ռեալը" մերժեց "Լիվերպուլին"
Ինչպես տեղեկացնում է FootballPress ֆրանսիական պարբերականը, Մադրիդի "Ռեալի" արգենտինացի հարձակվող Գոնզալո Հիգուայինը հրաժարվել է տեղափոխվել անգլիական "Լիվերպուլ", որն ակտիվորեն հետաքրքրված էր 23-ամյա խաղացողի տրանսֆերով: Ինքը` "Ռեալը" ևս մերժել էր "Լիվերպուլին" վաճառել իր տաղանդավոր արգենտինացուն: Բրիտանական մամուլի տվյալներով` "կարմիրները" հարձակվողի համար առաջարկում էին 25 մլն եվրո, մինչդեռ "Ռեալի" ղեկավարության կարծիքով Հիգուայինի համար իրական առաջարկները սկսվում են 35-40 մլն եվրոյի դիմաց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Vahe | Rating: 5.0/3
Total comments: 0