Մադրիդի "Ռեալը" համաձայնության է եկել "Խետաֆեի" հետ և այսուհետ իր երիտասարդ խաղացողնեից մեկը՝ Պաբլո Սարաբիան, ում համարում են "Արքայական" թիմի մերօրյա Ռաուլ Գոնսալես Բլանկո, կխաղա հենց արվարձանային թիմի կազմում: "Խետաֆեն" Սարաբիայի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել՝ "Արքայական թիմին" շուրջ 3 մլն եվրո վճարելով: Ինչպես նշում են իսպանական ԶԼՄ-ները, Մոուրինյոն մեծ հույսեր է կապում 19-ամյա խաղացողի հետ, այդիսկ պատճառով խնդրել է ակումբի ղեկավարներին համաձայնագրում ներառել մի կետ, ըստ որի նույնքան գումարով ցանկացած ժամանակ "Ռեալը" կարող է գնել իր տաղանդավոր սանին:
|