Home » 2012 » Օգոստոս » 30 » "Ռեալը" ընդմիշտ կորցնում է իր սանին
22:55
"Ռեալը" ընդմիշտ կորցնում է իր սանին
 Անգլիական "ՔՊՌ"-ն ժամեր առաջ պաշտոնապես հայտարարել է, որ իրենք համաձայնության են հասել Մադրիդի "Ռեալի"  հետ վերջինիս 25-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի` Անգլիա տեղափոխության հարցում: Ֆուտբոլիստն էլ արդեն նաև համաձայնեցրել է ակումբի հետ 5 տարով պայմանագիրը` մերժելով "Տոտենհեմի" առաջարկը: Էստեբան Գրաներոն "Ռեալի" սաներից է, ում մադրիդցիները հետ բերեցին "Խետաֆեից" դեռևս 2009թ.-ին` ընդամենը 4 մլն եվրոյի դիմաց, իսկ այժմ նրան անգլիական թիմին կվաճառեն մոտ 8 մլն ֆունտի դիմաց: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 28 խաղի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 402 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0