Home » 2012 » Մայիս » 12 » Ռեդնապ. "Բեյլի տեղափոխության վերաբերյալ լուրերը սուտ են"
09:34
Ռեդնապ. "Բեյլի տեղափոխության վերաբերյալ լուրերը սուտ են"
 Լոնդոնյան "Տոտենհեմի" վաստակաշատ գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապն այսօր վաղ առավոտյան հերքել է, թե մոտ ապագայում թիմի ուելսցի 21-ամյա առաջատար Գարեթ Բեյլը կարող է հեռանալ թիմից` տեղափոխվելով "Մանչեսթեր Սիթի" կամ էլ "Բարսելոնա": Բրիտանացի հայտնի մասնագետի կարծիքով` այդ սուտ լուրերի հեղինակները ցանկանում են ուղղակիորեն գումարներ աշխատել` օգտագործելով իր թիմի անվանի խաղացողի անունը: "Դրանք զուտ բամբասանքներ են, այլ ոչ թե ճշմարտություն: Ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է ցանկանանք մեր լավագույն խաղացողներին վաճառել մեր իսկ մրցակիցներին: Անգլիական մամուլն ուղղակի խելագարվել է",- ասել է Հարրի Ռեդնապը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 469 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0