Home » 2011 » Սեպտեմբեր » 10 » Ռեդնապի համար ծանր դրություն է
08:31
Ռեդնապի համար ծանր դրություն է

Անգլիական "Տոտենհեմի" բազմափորձ գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է լոնդոնյան թիմի ճամբարում տիրող ծանր մթնոլորտի մասին. "Իրոք, շատ ֆուտբոլիստներ էին ցանկանում հեռանալ մեր թիմից այս ամռանը, դա էր պատճառը, որ "Սիթիի" հետ խաղում մենք ուղղակի անհամաձայնեցված էինք գործում: Այժմ մեր թիմի հանդերձարանում վատ մթնորորտ է, բայց հուսամ` շատ շուտով ամեն անճշտություն ու վիրավորանք կհարթվի, ու մենք կրկին կսկսենք հաղթանականեր տոնել: Չգիտեմ` արդյոք Մոդրիչը համակերպվել է այստեղ մնալու մտքին, ամեն դեպքում կարելի է նրանից իմանալ: Այնուամենայնիվ ես սիրում եմ նրան որպես լավ խաղացողի",-ասել է Ռեդնապը BBC ռադիոկայանին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0