18:32 Ռեդնապն այլ բան էր կարծում | |
Անգլիական "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը հայտարարել է, որ "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում երկրպագելու է ոչ թե անգլիական "Չելսիին", այլ Մյունխենի "Բավարիային", քանի որ եթե հաղթանակ տոնի "Բավարիան", ապա "Չեմպիոնների լիգայի" հաջորդ տարվա խաղարկությունում կխաղա հենց իր թիմը, որն այս տարի զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: "Սուտ կասեմ, եթե վստահեցնեմ, թե ես կլինեմ "Չելսիի" կողքին, քանի որ եթե "Արիստոկրատները" պարտվեն, կշահի իմ թիմը: Ամեն բան "Բավարիայից" է կախված, և ես կերկրպագեմ այդ թիմին: Բացի այդ` թվում էր, թե Անգլիայի հերթական չեմպիոնը կրկին "Յունայթեդը" կլինի, բայց եղավ անհավատալին և ահա "Սիթին" է մեր նոր չեմպիոնը: Կարծում եմ` Ալեքս Ֆերգյուսոնն արդեն գիտի, որ իր թիմը չեմպիոնական տիտղոսը կորցրեց "Էվերթոնի" հետ խաղում",- ասել է Ռեդնապը:
| |
|
Total comments: 0 | |