23:57 Ռեդնապն իր աշխատանքի և Մոդրիչի մասին | |
![]() Հարրի Ռեդնապը խոսել է նաև իր նախկին սանի` խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի շուրջ ծագած աղմուկի մասին: "Ես վստահ չեմ, որ Լուկան կսկսի գալիք մրցաշրջանը հենց "Տոտենհեմի" կազմում: Ակումբը դեմ չէ վաճառելու խաղացողին, սակայն ցանկանում է համապատասխան փոխհատուցում ստանալ: Հիշում եմ, որ դեռ նախորդ մրցաշրջանում այդ ակումբի ղեկավարը խոստացել էր նրան չխանգարել, եթե ֆուտբոլիստի ճանապարհին հայտնվի Մադրիդի "Ռեալը", որի երկրպագուն է խորվաթը: Ամեն դեպքում Դենիել Լևին չկատարեց իր խոստումը, ահա թե ինչու է նման խնդիր ծագել",- հավելել է անգլիացի մասնագետը, ով 26-ամյա խաղացողի երկրպագուն է: | |
|
Total comments: 0 | |