Home » 2011 » Ապրիլ » 24 » Ռեդնապն ու Դեֆոն յուրահատուկ հոբելյան են նշել
18:53
Ռեդնապն ու Դեֆոն յուրահատուկ հոբելյան են նշել
 Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 34-րդ տուրի "Վեսթ Բրոմվիչի" հետ խաղը Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի համար դարձավ անգլիական ֆուտբոլի բարձրագույն առաջնությում որպես մարզիչ անցկացրած 550-րդ խաղը:
Անցկացրած 550 խաղից 205-ում Ռեդնապի գլխավորած թիմերը հաղթել են, 144 խաղ ավարտվել ոչ-ոքի, իսկ 201 խաղում պարտություն են կրել:
"Յոնայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնից (729 խաղ) և "Արսենալի" մարզիչ Արսեն Վենգերից (557 խաղ) հետո, Ռեդնապը դարձավ 3-րդ մարզիչը, ում հաջողվել է հասնել նման արդյունքի:
Իսկ ահա "Տոտենհեմի" անգլիացի հարձակվող Ժերմեյն Դեֆոն էլ Անգլիայի "Պրեմիեր լիգայի" շրջանակներում իր խփած գնդակների քանակը հասցրեց 100-ի:
Հոբելյանական գնդակը Դեֆոն խփեց Անգկիայի առաջնության 34-րդ տուրի` "Վեսթ Բրոմվիչի" հետ կայացած խաղի ժամանակ, երբ հանդիպման հաշիվը 1-1 էր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 660 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 4