09:06 Ռեդնապը անհանգստացած է | |
Լոնդոնի
"Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը ակումբի պաշտոնական կայքին հայտարարել է, որ
իր թիմում զգալիորեն մեծացել է վնասվածք ստացած առաջատար ֆուտբոլիստների թիվը: "Սա ուղղակի
մղձավանջ է: Ուղղակի չգիտեմ, թե ով կարող է օգնել թիմիս հաջորդ հանդիպման ժամանակ:
Գալլասը, Չորլուկան, Դոուսոնը, Պիենարը, Ռաֆայել Վան դեր Վարտը, Ահարոն Լենոնը… այս
բոլոր տղաները հիանալի կատարողներ են, ու այժմ ես զրկված եմ նրանցից: Շուտով կորոշեմ,
թե ինչ կազմով ենք մեկնելու Հունաստան, թեև չգիտեմ, թե մեկ շաբաթ անց ինչ կազմով պիտի
խաղամ",-անհանգստացած ասել է Ռեդնապը:
| |
|
Total comments: 0 | |