Home » 2011 » Օգոստոս » 18 » Ռեդնապը մտադիր է Մոդրիչի վաճառքից ստացված գումարով 4 ֆուտբոլիստ գնել
22:23
Ռեդնապը մտադիր է Մոդրիչի վաճառքից ստացված գումարով 4 ֆուտբոլիստ գնել
 Լոնդոնի "Տոտենհեմի" անգլիացի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել է, որ ինքը ստիպված է համաձայնել կիսապաշտպան Լուկա Մոդրիչի` "Չելսի" տեղափոխվելու մտքի հետ, որպեսզի հնարավորություն ունենա մինչև ամառվա վերջ ձեռք բերել նոր խաղացողներ: Նշենք, որ ավելի վաղ "Տոտենհեմի" ղեկավարությունը երկու անգամ մերժել է "արսիտոկրատների" առաջարկը՝ կապված Մոդրիչի հետ, չնայած նրան, որ խաղացողն անձամբ ցանկանում էր տեղափոխվել "Ստեմֆորդ Բրիջ", իսկ լոնդոնյան գրանդը կիսապաշտպանի դիմաց առաջարկում էր 27 մլն ֆունտ: Այժմ լոնդոնցիները նոր առաջարկ են պատրաստում, սակայն չեն շտապում այն ներկայացնել: Ըստ լուրերի` որպես գումարի մի մաս "Չելսին" կառաջարկի իր խաղացողներից մեկին կամ երկուսին: Ռեդնապը հասկանում է, որ իր ակումբը կարող է լավ գումար աշխատել Լուկայի վաճառքից, իսկ դա հնարավորություն է մինչև ամառվա վերջ նոր խաղացողներ ձեռք բերելու: Բրիտանացի մասնագետն ասել է. "Մենք երկու տարբերակ ունենք, թե ինչ անել Լուկայի հետ. կամ մենք կպահենք մեզ մոտ ֆանտաստիկ խաղացողին, կամ էլ կվաճառենք նրան և գումար կստանանք 4 նոր խաղացողի ձեռք բերման համար, ովքեր կկարողանան թիմը ուժեղացնել: Ես ցանկանում եմ, որպեսզի նա մնա, իսկ եթե ոչ, ապա ես ցանկանում եմ ուրիշ խաղացողներ ձեռք բերելու հնարավորություն ստանալ: Նախագահը չի վաճառի նրան տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Մենք այդպես արեցինք Բերբատովի հետ մի քանի տարի առաջ և արդյունքում մնացինք առանց հարձակվողի: Մենք կրկին այդ նույն սխալը թույլ չենք տա: Մոդրիչի հետ ամեն ինչ ավելի բարդ է: Մենք բոլորս էլ սիրում ենք այս ակումբը, բայց ի՞նչ դուք կանենք, եթե ինչ-որ մեկն առաջարկի եռապատկել ձեր աշխատավարձը: Նա ցանկանում է տեղափոխվել մի ակումբ, որը այս մրցաշրջանում հանդես է գալու "Չեմպիոնների լիգայում", և ես կարծում եմ, որ մարդիկ դա հասկանում են":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 387 | Added by: Hayk | Tags: Լուկա Մոդրիչ, գլխավոր մարզիչ, Ստեմֆորդ Բրիջ, կիսապաշտպան, Չելսի, Չեմպիոնների լիգա, Հարի Ռեդնապ, Տոտենհեմ | Rating: 5.0/2
Total comments: 0