Home » 2012»Մայիս»14 » Ռեկորդների տարի Մադրիդի "Ռեալի" համար
18:31
Ռեկորդների տարի Մադրիդի "Ռեալի" համար
Իսպանիայի այս տարվա առաջնության վերջին 38-րդ տուրում հաղթելով 4-1 խոշոր հաշվով "Մալյորկային"` Մադրիդի "Ռեալը" դարձավ առաջին և միակ թիմը, որը կարողացել է մեկ մրցաշրջանի ընթացքում 32 հաղթանակ տոնել (առաջնությունում անցկացվում է 38 հանդիպում): Բացի այդ ռեկորդից` "Ռեալին" հաջողվել է նաև 100 միավոր վաստակել և ամենից շատ գոլ հեղինակել, ինչը նույնպես ռեկորդային է: