Home » 2011 » Օգոստոս » 10 » Ռեմզին պատրաստ է պայքարի
23:09
Ռեմզին պատրաստ է պայքարի
Ուելսի երիտասարդական հավաքականի և Լոնդոնի "Արսենալի" 20-ամյա կիսապաշտպան Ահարոն Ռեմզին "զինագործների" պաշտոնական կայքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ լոնդոնյան թիմը կարող է հաջողության հասնել նաև առանց թիմի ավագ Սեսկ Ֆաբրեգասի, ով ամեն քայլ անում է "Բարսելոնա" փախչելու համար: Ռեմզին նշել է, որ իրենց թիմն այժմ պատրաստվում է մրցաշրջանի մեկնարկին և պատրաստ է մրցակցել "Պրեմիեր լիգայի" բոլոր հզոր ակումբների հետ: Չնայած նրան, որ "Զինագործների" շարքերը կարող են լքել թիմի 2 առաջատարներ Սամիր Նասրին և Սեսկ Ֆաբրեգասը, Ռեմզին համոզված է, որ իրենք կարող են հաղթել բոլորին և մրցաշրջանի վերջում լավ արդյունքի հասնել նաև առանց "փախչող" առաջատարների: "Մենք` թիմի նվիրյալ խաղացողներս, հասկանում ենք, որ առանց նրանց մեզ համար հեշտ չի լինի, բայց մենք արդեն մեծացել ենք և գիտենք, թե ինչ է պետք անել դաշտում հաջողության հասնելու համար",-հպարտ ասել է Ռեմզին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0