Home » 2011 » Ապրիլ » 4 » Ռիո Ֆերդինանդ. "Նանին լավագույնն է "Պրեմիեր լիգայում"
15:02
Ռիո Ֆերդինանդ. "Նանին լավագույնն է "Պրեմիեր լիգայում"
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի 31-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդը բրիտանացի լրագրողներից մեկի հետ հանդիպման ժամանակ խոսել է իր խաղընկերոջ` պորտուգալացի վինգեր Լուիշ Նանիի մասին. "Նանին լավագույն խաղացողն է "Պրեմիեր լիգայի" այս խաղարկությունում: Իմ կարծիքով, այդ մրցանակին են հավակնում նաև Սամիր Նասրին և Գարեթ Բեյլը: Նանին չափից շատ օգուտ է տվել մեզ այս մրցաշրջանում, բոլորս դրա համար նրան շատ շնորհակալ ենք: Ճիշտ է, Բերբատովն այս առաջնության լավագույն ռմբարկուն է, սակայն Լուիշն ամենակարևոր պահերին գնդակներ է խփում կամ գոլային փոխանցումներ կատարում: Հաճույք եմ ստանում, երբ հետևում եմ նրա խաղին: Նանիին դեռ մեծ ապագա է սպասվում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 526 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0