Home » 2011 » Օգոստոս » 10 » Ռոբբի Քինը նոր թիմ է փնտրում
14:25
Ռոբբի Քինը նոր թիմ է փնտրում
Անգլիական "Տոտենհեմին" պատկանող իռլանդացի հարձակվող Ռոբբի Քինը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հաստատել է, որ նոր թիմի փնտրտուքների մեջ է. այս մասին տեղեկացնում է Sportinglife էլեկտրոնային պարբերականը: "Շատ հավանական է, որ ես հեռանամ լոնդոնյան թիմից, չնայած, որ չեմ կարող ասել, թե կոնկրետ որտեղ կգնամ: Առջևում դեռ մի քանի շաբաթ կա, որից հետո էլ ամեն ինչ պարզ կլինի: Մինչդեռ, չեմ կարծում, որ մոտակա օրերին կհասցնեմ նոր թիմ գտնել, երբ սկսվի "Պրեմիեր լիգան",-ասել է իռլանդացի ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Vahe | Rating: 5.0/2
Total comments: 0