Home » 2011 » Հուլիս » 28 » Ռոբենը կարող է բաց թողնել առաջնության սկզբնամասը
06:52
Ռոբենը կարող է բաց թողնել առաջնության սկզբնամասը
 Գերմանական "Բավարիայի" և Հոլանդիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Արյեն Ռոբենը վնասվածք է ստացել երկու օր առաջ "Աուդիի գավաթի" շրջանակներում "Միլանի" հետ կայացած հանդիպման ժամանակ (Խմբ. Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով բախտը ժպտացել է մյունխենցիներին, ովքեր հաղթել են 5-3 հաշվով): Ըստ De Telegraaf հայտնի պարբերականի՝ կիսապաշտպանը վնասել է կոճը, բայց վերականգման ճշգրիտ ժամկետն առայժմ հայտնի չէ: Ենթադրվում է միայն, որ Ռոբենը կարող է բաց թողնել Գերմանիայի առաջնության սկզբնամասը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: narekinho | Tags: De Telegraaf, կիսապաշտպան, Բավարիա, Միլան, Արյեն Ռոբեն, Հոլանդիայի ազգային հավաքական, Աուդիի գավաթ | Rating: 5.0/2
Total comments: 0