Գերմանական "Բավարիայի" հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբբենը հոկտեմբերին կատարած վիրահատությունից հետո այսօր առաջին անգամ մասնակցել է մարզումներին, ուստի կարող ենք ասել, որ 27-ամյա Ռոբբենն ամենաուշը նոյեմբերի 19-ին կլինի խաղադաշտում: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է բավարական թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի խոսքերը. "Արյենն օրեցօր լավ մարզավիճակ է ձեռք բերում, բայց մենք չենք շտապում նրան խաղադաշում տեսնել: Նա կխաղա այն ժամանակ, երբ որ 100 տոկոսով ապաքինվի":
|